Վարչապետի որոշումներ

8 Փետրվարի 2004, 49 - Ա

Գ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ԱՊՀ գործադիր կոմիտեի ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Գոռ Եղիազարյանին 2004 թվականի մարտի 1-20-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն):

2. Գ. Եղիազարյանի Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Գ. Եղիազարյանի Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը: