Վարչապետի որոշումներ

12 Հոկտեմբերի 2004, 672 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հերթական հանդիպումը 2004 թվականի հոկտեմբերի 12-15-ը Երևանում կազմակերպելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ղեկավարին՝

ա) նախապատրաստել հանձնաժողովի համանախագահների հանդիպումը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

բ) ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 5 միլիոն ժենմինբի յուանի օգնություն ցուցաբերելու մասին» հայտագրերի փոխանակման ձևով ստորագրված համաձայնագրի շրջանակներում ստացված ավտոմեքենաները բարեգործություն որակելու և բաշխելու մասին» N 476-Ա որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի՝ պատվիրակության սպասարկման համար 2004 թվականի հոկտեմբերի 12-15-ը տրամադրել «AUDI A6 1.8» մակնիշի ավտոմեքենաներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

ա) հանձնաժողովի համանախագահների հանդիպման անցկացման համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան դահլիճը.

բ) հանդիպման մասնակիցներին (15 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և «Հրազդան» հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը։

4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում։

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

ա) ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր.

բ) պատվիրակության սպասարկման համար նախատեսված «AUDI A6 1.8» մակնիշի ավտոմեքենաներն ապահովել վառելիքով և տրամադրել անհրաժեշտ թվով վարորդներ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը, անվտանգությունը, ճանապարհումը, պատվիրակության և հատուկ ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում։

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ պատվիրակության Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, հուշանվերների ձեռքբերման, փոխադրամիջոցների, մշակութային միջոցառումների և նիստի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը՝ 5580250 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

Արխիվ

2024

2023