14 Հոկտեմբերի 2004, 670 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2005 թվականի մարտին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 49-րդ նստաշրջանի մասնակցության նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Վարդանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Հակոբյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Ադամյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Դարբինյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Կ. Հակոբյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ռ. Շուգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության աշխատակազմի ղեկավար
Ս. Ասլանյան - «Մայրության ֆոնդ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ն. Հակոբյան - «Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ջ. Հասրաթյան - «Համալսարանական կրթությամբ կանայք» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Լ.Ղազարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)