12 Հոկտեմբերի 2004, 665 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի եկամուտների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության գործառույթները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցելու գործընթացը կարգավորելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից համապատասխան գործառույթները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցելն ապահովող աշխատանքային ծրագիրը մշակող միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ք. Նուրիջանյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի վարիչ
Ա. Կարապետյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովագրության վարչության պետ
Վ. Միրումյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հարկային մեթոդաբանության բաժնի պետ
Ռ. Ավշարյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տեղեկատվական վարչության պետ
Հ. Եսայան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տեսչական վարչության պետի տեղակալ
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2004 թվականի հոկտեմբերի 22-ը մշակել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի եկամուտների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության գործառույթները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցելու գործընթացը կարգավորող իրավական ակտերի ընդունման ծրագիր-ժամանակացույց (նշելով կոնկրետ միջոցառումները, պատասխանատու կատարողներին և միջոցառումների կատարման ժամկետները) և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` հաստատման:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` 3 աշխատանքային օրվա ընթացքում համատեղ հրամանով հաստատել աշխատանքային ծրագիրը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ներկայացված ծրագիր-ժամանակացույցը: