Վարչապետի որոշումներ

19 Հունիսի 2008, 366 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության կոմիտեի 9-րդ նիստին և Հայ-բելգիական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 2008 թվականի հունիսի 23-26-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ն. Երիցյանինը, Վ. Դանիելյանինը, Ա. Գալստյանինը, Ն. Առուստամյանինը, Վ. Արամյանինը, Գ. Խաչատրյանինը, Ա. Չիլինգարյանինը, Վ Սիմոնյանինը և Ս. Մելիք-Իսրաելյանինը` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Կիրակոսյանինը և Վ. Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Վարդանյանի և Ռ. Հարությունյանի Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Բրյուսել գործուղման արդյունքների մասին։

Արխիվ

2024

2023