Վարչապետի որոշումներ

18 Հունիսի 2008, 363 - Ա

Բ. ԵՍԱՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Բ. Եսայանին 2008 թվականի հունիսի 18-21-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպվելիք «Ներառական կրթություն. կրթական քաղաքականության և համակարգի բարեփոխման խնդիրները» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Բ. Եսայանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Բ. Եսայանի Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Բ.Եսայանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին։