Վարչապետի որոշումներ

19 Հունիսի 2008, 367 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 331-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 9-ի «Ս. Սեյրանյանին, Ա. Ավետիսյանին և Ա. Թռչունյանին Բիշկեկ գործուղելու մասին» N 331-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանին» բառերը.

2) որոշման 2-րդ և 3-րդ կետերից հանել «Ս. Սեյրանյանի» բառերը.

3) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին» բառերով:

Արխիվ

2024

2023