19 Հունիսի 2008, 365 - Ա
Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանին 2008 թվականի հունիսի 19-21-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի ստորագրման համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի և Ա. Մարությանի Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Ա. Մովսեսյանի և Ա. Մարությանի Թբիլիսի մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Թբիլիսի գործուղման արդյունքների մասին։