18 Հունիսի 2008, 362 - Ա
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԱՎԱԳ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՄԲԻ 88-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների Եվրոպական կոնֆերանսի շրջանակներում միջազգային գիտաժողովը և ավագ պաշտոնյաների կոմիտեի ընդլայնված օպերատիվ խմբի 88-րդ նիստը 2008 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` նախապատրաստել նիստի անցկացման ծրագիրը և ապահովել միջոցառման անցկացումը։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ հյուրերի Հայաստանում գտնվելու և նիստի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը` 5558000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացրած հաշվետվությունների։