Վարչապետի որոշումներ

18 Հունիսի 2008, 364 - Ա

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի բարեփոխումների, վարչարարության զարգացման ուղղությունների, դրանց ընթացքի ու արդյունքների քննարկման նպատակով`

1. Ստեղծել եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդ (ԵՎԲԱԽ):

2. Հաստատել եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի հետևյալ անհատական կազմը`

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար

Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական` տնտեսական հարցերով

Վ. Բարսեղյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ

Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ

Ա. Չիլինգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ

Ա. Շաբոյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական  կոմիտեի նախագահի տեղակալ

 

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր