17 Հունիսի 2008, 360 - Ա
Ռ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Ռ. Բաղդասարյանին 2008 թվականի հունիսի 21-27-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)` սնանկացման ոլորտում կարգավորողների միջազգային ասոցիացիայի կայանալիք ժողովին մասնակցելու համար։
2. Ռ. Բաղդասարյանի Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: