17 Հունիսի 2008, 359 - Ա
Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին 2008 թվականի հունիսի 25-28-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Մարտահրավերներ և ռազմավարություններ մետրոպոլիաների համար» խորագրով միջազգային գիտաժողովին և ավագ պաշտոնյաների կոմիտեի 88-րդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ռ. Ալավերդյանի Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ռ. Ալավերդյանի Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին։