Վարչապետի որոշումներ

30 Սեպտեմբերի 2004, 640 - Ա

2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ 2005 թվականին հայ մշակույթի գործիչների հոբելյանների նշումը նախապատրաստվելու նպատակով՝

1. Հաստատել 2005 թվականին նշվելիք հոբելյանների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հնրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ 20-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն  ներկայացնել առաջարկություն 2005 թվականին նշվելիք հոբելյանների կապակցությամբ ստեղծվելիք կառավարական հանձնաժողովների անհատական կազմրի վերաբերյալ:

3. 2005 թվականին հոբելյանների նշման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը մակութային միջոցառումների իրականացման համար նախատեսված հատկացումների հաշվին:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր