27 Մայիսի 2008, 289 - Ա
Ե. ՏԵՐՏԵՐՅԱՆԻ` ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՊՀ ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանման միջկառավարական խորհրդի անդամ պետությունների աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության երկրաբանական գործակալության պետ Ե. Տերտերյանի` 2008 թվականի ապրիլի 9-13-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։