27 Մայիսի 2008, 287 - Ա
Թ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին 2008 թվականի հունիսի 6-8-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական նախարարական համաժողովի չորրորդ նախապատրաստական խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Թ. Հակոբյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։