30 Սեպտեմբերի 2004, 637 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 444-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի հուլիսի 12-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 444-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ որոշման
ա) 1-ին կետի 8-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա. Պողոսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսական ծրագրերի վերլուծության և մոնիտորինգի բաժնի պետ».
բ) 2-րդ կետում «սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 15-ը» բառերով: