27 Մայիսի 2008, 286 - Ա
Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ ՏԱԼԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին 2008 թվականի հունիսի 25-27-ը գործուղել Տալլին (Էստոնիայի Հանրապետություն)՝ «Առողջապահական համակարգեր. առողջություն-բարեկեցություն» խորագրով Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Քուշկյանի` Տալլին գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Տալլին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։