Վարչապետի որոշումներ

27 Մայիսի 2008, 281 - Ա

Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻ, Ա. ՌՈՒԲԵՆՅԱՆԻ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԻՆՍԿ ԵՎ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության տրանսպորտային համակարգման խորհրդակցությանը և Միջազգային տրանսպորտային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի խորհրդական Ա. Ռուբենյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանի 2008 թվականի մայիսի 21-23-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) և 2008 թվականի մայիսի 24-25-ը Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին` գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Մինսկ և Սոչի գործուղումների արդյունքների մասին։