29 Սեպտեմբերի 2004, 633 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 71-րդ տարեդարձի առթիվ և այդ բնագավառում մատուցած ծառայությունների ու երկարամյա աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝
Ռ. Բադալյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Լ. Ադիբեկյան - «Ավիաբուժ» ԲԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ԲԹՓՀ-ի նախագահ
Ռ. Ղարաքեշիշյան - «Ստեփանավան օդանավակայան» ՓԲԸ-ի տնօրեն
Յու. Զախարյան - «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի թռիչքների անվտանգության տեսչության պետ
Է. Ավետիսյան - «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի ուսումնական բաժնի վարիչ
Դ. Ասատրյան - «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի կարգավար
Վ. Մկրտչյան - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պտական ոչ առևտրային կազմակերպության վարորդ
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրերի հանձնումը: