Վարչապետի որոշումներ

22 Մայիսի 2008, 271 - Ա

Դ. ԼՈՔՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 139-րդ կետը`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանին տրամադրել չվճարվող արձակուրդ` 2008 թվականի մայիսի 22-27-ը ներառյալ։

2. Դ. Լոքյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանի վրա: