Վարչապետի որոշումներ

30 Ապրիլի 2008, 220 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԴԱՍԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետը և 5-րդ կետի երկրորդ պարբերությունը`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան շնորհել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հետևյալ քաղաքացիական ծառայողներին`

Սամվել Պարույրի Մուրադյան - սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ

 Մասիս Ավագի Միքայելյան - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ՀՀ վարչապետի հանձնարարականների և քաղաքացիների դիմում-բողոքների կատարման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ: 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան շնորհել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հետևյալ քաղաքացիական ծառայողներին`

Հասմիկ Արամայիսի Գասպարյան - արձանագրային բաժնի գլխավոր մասնագետ

 Էսմա Գուրգենի Թաթիկյան - ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ

 Կարինե Գարեգինի Սարգսյան - տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի գլխավոր մասնագետ:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան շնորհել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հետևյալ քաղաքացիական ծառայողներին`

Լյուդմիլա Վլադիմիրի Նավալնայա - անձնակազմի կառավարման վարչության առաջատար մասնագետ

 Արթուր Վալերիի Աղաջանյան - վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության առաջատար մասնագետ

 Էդուարդ Վահրամի Խորխոռունի - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ՀՀ վարչապետի հանձնարարականների և քաղաքացիների դիմում-բողոքների կատարման վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ

 Գոհար Ներսեսի Գևորգյան - քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության առաջատար մասնագետ

 Նաիրա Սուրենի Շահսուվարյան - քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության առաջատար մասնագետ: