Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2004, 629 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N562-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 562-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում Ք. Նուրիջանյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժնի առաջատար մասնագետ Գ. Մհերյանին, իսկ Գ. Խաչատրյանի փոխարեն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսասակագնային կարգավորման վարչության սակագնային կարգավորման բաժնի պետ Ա. Հարությունյանին:

Արխիվ

2024

2023