29 Ապրիլի 2008, 219 - Ա
Ա. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ Բ. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի տեսչության պետ Ա. Ղազարյանին և նույն տեսչության աշխատակազմի շուկայի մոնիթորինգի, վերլուծության և տեղեկատվության բաժնի պետ Բ. Սահակյանին 2008 թվականի մայիսի 12-14-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության հետ վերահսկողության բնագավառում համատեղ միջոցառումների ծրագրեր մշակելու և 2008 թվականի մայիսի 15-17-ը` Սանկտ Պետերբուրգ` ԱՊՀ մասնակից պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի տեխնիկական կանոնակարգերի, նորմերի և կանոնների պահպանման վերահսկողության և հսկողության աշխատանքների կազմակերպման ու մեթոդոլոգիայի բնագավառում գիտատեխնիկական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Ա. Ղազարյանի և Բ. Սահակյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: