Վարչապետի որոշումներ

21 Ապրիլի 2008, 208 - Ա

ՌՈՏԵՐԴԱՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Ռոտերդամի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրերի կամ ռազմավարությունների բաղադրիչների որոշմանը նվիրված խորհրդակցությունը 2008 թվականի հունիսի 2-6-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` կազմակերպել խորհրդակցության մասնակիցների (25 մարդ) դիմավորումն ու ճանապարհումը և ապահովել միջոցառման իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` խորհրդակցության անցկացման հետ կապված ծախսերը` 602500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության: