18 Ապրիլի 2008, 205 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 926-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 926-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Է. Գալտագազյանի փոխարեն խորհրդի կազմում ընդգրկել Դ. Գյուլումյանին: Այդ կապակցությամբ որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Է. Գալտագազյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի ասպիրանտ» բառերը փոխարինել
«Դ. Գյուլումյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ» բառերով.
2) խորհրդի որոշ անդամների պաշտոնների փոփոխության կապակցությամբ` որոշման հավելվածի`
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Ի. Զաքարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ի. Զաքարյան - ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ (համաձայնությամբ)» բառերով, իսկ «Մ. Իսպիրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերը` «Մ. Իսպիրյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր» բառերով,
բ. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Հ. Բաղդասարյան - Արաբկիրի մարզադպրոցի տնօրեն» բառերը փոխարինել
«Հ. Բաղդասարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության N 3 արհեստագործական ուսումնարանի տնօրեն» բառերով,
գ. «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Հարությունյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի դեկան» բառերով: