Վարչապետի որոշումներ

18 Ապրիլի 2008, 202 - Ա

Լ. ԽԱՐԱՏՈՎԱՅԻ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) բնապահպանական աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Լ. Խարատովայի` 2008 թվականի մարտի 17-21-ը Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: