Վարչապետի որոշումներ

9 Հունիսի 2008, 328 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 221-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«221. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն 216     5    1

այդ թվում`

նախարարության աշխատակազմ 156    5     1

կառուցվածքային ստորաբաժանումներ 104    5    1

առանձնացված ստորաբաժանումներ`

Միգրացիոն գործակալություն 52    2     -

նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին`

Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ 60    3    -

այդ թվում`

կառուցվածքային ստորաբաժանումներ 60    3     -»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: