Վարչապետի որոշումներ

1 Հուլիսի 2004, 641 - Ա

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ 7-ՐԴ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 16-ՐԴ ՆԻՍՏԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 7-րդ և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հարկային մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ հերթական նիստերը 2004 թվականի հոկտեմբերի 5-10-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ղեկավարին՝

ա) ապահովել նիստերի նախապատրաստումն ու անցկացումը, ինչպես նաև հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

բ) պատվիրակության անդամներին (50 մարդ) և սպասարկող անձնակազմին (10 մարդ) տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ղեկավարին՝ ապահովել պատվիրակությունների դիմավորումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում, հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռների ընդունումը, կայանումը, լցավորումն ու ճանապարհումը, ինչպես նաև հատուկ ինքնաթիռների անձնակազմերի սպասարկումը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ պատվիրակությունների ղեկավարների (10 մարդ) ու անդամների (40 մարդ) Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական ճաշի, դահլիճների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման, սպասարկող անձնակազմի (10 մարդ) սննդի և ներկայացուցչական այլ ծախսերը՝ 17438800 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ներկայացրած նախահաշվի և հաշվետվությունների:

Արխիվ

2024

2023