Վարչապետի որոշումներ

30 Սեպտեմբերի 2004, 634 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

1. Ուսուցչի տոնի կապակցությամբ և մանկավարժության բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝

Ա. Բադալյան - ՀՀ Արարատի մարզի Այնթափի N 2 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի

Ռ. Եշիլբաշյան - ՀՀ Շիրակի մարզի Գյումրու N 5 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի

Ն. Թամրազյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության գլխավոր մասնագետ

Ք. Կարապետյան - ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի N 3 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն

Ս. Ջհանգիրյան - ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի N 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Ա. Վեզիրյան - ՀՀ Արմավիրի մարզի Մուսալեռի Ֆ. Վերֆելի անվան դպրոցի տնօրեն

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրերի հանձնումը:

 

Արխիվ

2024

2023