Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2008, 339 - Ա

Մ. ՄՈՒՍԱԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

Ծննդյան 45-ամյակի առթիվ և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ցուցահանդեսակոնգրեսային կենտրոնի («Արմենիա» տաղավարի) կայացման և զարգացման գործում ներդրած ակնառու ավանդի համար «Համառուսական ցուցահանդեսային կենտրոն» պետական բաժնետիրական ընկերություն» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն, ԱՊՀ ցուցահանդեսատոնավաճառային միջպետական խորհրդի նախագահ Մագոմեդ Մուսաևին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր