Վարչապետի որոշումներ

12 Հունիսի 2008, 347 - Ա

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին 2008 թվականի հուլիսի 2-4-ը գործուղել Կիև (Ուկրաինա)` Սուսերամարտի եվրոպական ֆեդերացիայի գործադիր մարմնի ժողովին և համագումարին մասնակցելու համար։

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գրիգորյանի Կիև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Սուսերամարտի եվրոպական ֆեդերացիայի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել

Ա. Գրիգորյանի` Կիև մեկնելու հետ կապված հարցերը։

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Կիև գործուղման արդյունքների մասին։