Վարչապետի որոշումներ

12 Հունիսի 2008, 344 - Ա

Մ. ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՆ ԵՎ Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՄԱՐՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Մ. Շահգելդյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Է. Բարսեղյանին 2008 թվականի հունիսի 17-21-ը գործուղել Մարսել (Ֆրանսիայի Հանրապետություն)` Հայաստանի փրկարար ծառայության և ֆրանսիական ԱՊԻ ընկերակցության միջև 1997 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված բարեկամության խարտիայի դրույթներով ամրագրված համագործակցության 10-ամյակին նվիրված միջոցառումներին և երկկողմանի համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցելու համար։

2. Ընդունել ի գիտություն, որ Մ. Շահգելդյանի և Է. Բարսեղյանի` Մարսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Մ. Շահգելդյանի և Է. Բարսեղյանի` Մարսել մեկնելու հետ կապված հարցերը։

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Մ. Շահգելդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Մարսել գործուղման արդյունքների մասին։

Արխիվ

2024

2023