28 Սեպտեմբերի 2004, 626 - Ա
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ, ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՑԱՆՑԻ ՏԱՐԵԿԱՆ 6-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2004 թվականի սեպտեմբերի 26-28-ը Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համագործակցության բնապահպանական կանոնակարգման ծրագրերի իրականացման ցանցի տարեկան 6-րդ հանդիպումը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել հանդիպման մասնակիցների դիմավորումը և ճանապարհումը, նրանց համար պաշտոնական ճաշի և մշակութային միջոցառումների կազմակերպումը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հանդիպման մասնակիցներին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` հանդիպման անցկացման և հյուրերի (60 մարդ) Հայաստանում գտնվելու ընթացքում դիմավորման, ճանապարհման, պաշտոնական ճաշի և մշակութային միջոցառումների կազմակերպման հետ կապված ծախսերը` 1289300 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության:
Ընդունել ի գիտություն, որ հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության և սննդի հետ կապված ծախսերը կկատարվեն հյուրերի հաշվին: