Վարչապետի որոշումներ

9 Հունիսի 2008, 331 - Ա

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ, Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԹՌՉՈՒՆՅԱՆԻՆ ԲԻՇԿԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Թռչունյանին 2008 թվականի հունիսի 11-14-ը գործուղել Բիշկեկ (Ղրղզստանի Հանրապետություն)՝ ԱՊՀ մասնակից պետությունների կրթության նախարարների XIV կոնֆերանսին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի XXI նիստին մասնակցելու համար։

2. Ս. Սեյրանյանի, Ա. Ավետիսյանի և Ա. Թռչունյանի Բիշկեկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել

Ս. Սեյրանյանի, Ա. Ավետիսյանի և Ա. Թռչունյանի Բիշկեկ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Բիշկեկ գործուղման արդյունքների մասին։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր