6 Հունիսի 2008, 323 - Ա
Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Գալստյանին 2008 թվականի հունիսի 16-20-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն՝ ավստրիական պետական անտառկառավարման ընկերության կողմից կազմակերպվող ուսուցողական այցին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Գալստյանի Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Գալստյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին։