6 Հունիսի 2008, 321 - Ա
Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին 2008 թվականի հունիսի 17-20-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ «ՏՎԷԼ» ընկերության հանդիպումը գործընկերների հետ» խորագրով 5-րդ հերթական միջոցառմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ի. Իսայանի Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին։