28 Սեպտեմբերի 2004, 628 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին և տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 9-րդ հանդիպմանը մասնակցելու, ինչպես նաև «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու նպատակով 2004 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 7-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետ—յալ կազմով`
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)
Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական
Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Անդրիասյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Ա. Կիրակոսյան - ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ա. Շահնազարյան և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական
Հ. Կարապետյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ավագ օգնական
Կ. Նազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական
Ա. Էմին - թարգմանիչ
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը համապատասխանաբար կատարել՝ Վ. Խաչատրյանինը, Ա. Անդրիասյանինը, Ա. Շահնազարյանինը, Հ. Կարապետյանինը և Ա. Էմինինը՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի (այդ թվում` հյուպատոսական, ներկայացուցչական, սրահի և սարքավորումների վարձակալության, բանկային միջնորդավճարի, թարգմանչի վարձատրության հետ կապված ծախսերը), Վ. Ներսիսյանցինը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Կ. Նազարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Տ. Սարգսյանինը և Ն. Երիցյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը: