10 Սեպտեմբերի 2004, 587 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2004 թվականի սեպտեմբերի 12-15-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով՝
Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (պատվիրակության ղեկավար)
Տ. Դավթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ Էներգետիկայի նախարարի տեղակալ
Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Ղազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական
Հ. Գասպարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մամուլի և տեղեկատվության վարչության պետ
Ա. Լիլոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի վարիչ
2. Տ. Դավթյանի, Ա. Գալստյանի և Դ. Ավետիսյանի Բելգիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Օսկանյանինը, Ս. Ղազարյանինը, Հ. Գասպարյանինը և Ա. Լիլոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Բելգիա մեկնելու հետ կապված հարցերը: