Վարչապետի որոշումներ

6 Հունիսի 2008, 322 - Ա

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին 2008 թվականի հունիսի 25-29-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` մաքսային համագործակցության խորհրդի 111-րդ և 112-րդ նստաշրջաններին մասնակցելու համար։

2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Բրյուսել գործուղման արդյունքների մասին։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր