4 Հունիսի 2008, 308 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` քաղաքաշինության բնագավառում նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարձրացման համար` միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ օրենսդրական առաջնահերթ բարեփոխումների փաթեթի մշակման նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահ)
Ս. Հայրապետյան- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ, քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ
Հ. Թոքմաջյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր
Ռ. Դավթյան- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների վարչության պետ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության մթնոլորտի վերահսկողության բաժնի պետ
Հ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գրանցման վարչության պետ
Կ. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրական բաժնի պետ
Մ. Հովհաննիսյան -ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի պետական քաղաքաշինական տեսչության պետի տեղակալ
Բ. Քոչարյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրական բարեփոխումների և վերլուծական բաժնի պետ
Ա. Համբարձումյան- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի լիցենզավորման կենտրոնի բաժնի պետ
Ս. Ավագյան- «Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)
Գ. Ազիզյան- «Հայնախագիծ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Քալաշյան- Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Գ. Մինասյան- Հայաստանի շինարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Վարդանյան- ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության գլխավոր մասնագետ
(հանձնաժողովի քարտուղար) 2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել քաղաքաշինության բնագավառում նախագծային և շինարարական աշխատանքների որակի ապահովման իրավական ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի և դրա կիրարկման գործառույթների առկա վիճակի մասին ամփոփ հաշվետվություն:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` քաղաքաշինության բնագավառում նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարձրացման նպատակով միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ օրենսդրական առաջնահերթ բարեփոխումների փաթեթի մշակման համար Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել նշված աշխատանքներում համապատասխան միջազգային փորձագետների ընդգրկման հնարավորությունը: