Վարչապետի որոշումներ

2 Հունիսի 2008, 305 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԳՐԱՌՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ԱՆՑԱԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հաստատել`

1) «Հայաստանի Հանրապետության կառավարություն» գրառմամբ ծառայողական վկայականներ և անցագրեր տրամադրելու և հաշվառելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Հայաստանի Հանրապետության կառավարություն» գրառմամբ ծառայողական վկայականների, դրանց միջուկների և անցագրերի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.

3) «Հայաստանի Հանրապետության կառավարություն» գրառմամբ ծառայողական վկայականների և անցագրերի հաշվառման մատյանների ձևերը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին չհամապատասխանող վկայականները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց 30 օր հետո համարվում են անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` մեկամսյա ժամկետում`

1) ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգում չընդգրկված անձանց նախկինում տրված վկայականների հետ վերադարձնելը սահմանված ժամկետում.

2) ընդունել սույն որոշումից բխող համապատասխան իրավական ակտեր: