Վարչապետի որոշումներ

3 Հունիսի 2008, 307 - Ա

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ա. Ալավերդյանին 2008 թվականի հունիսի 5-8-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայության ղեկավարների համակարգող խորհրդի հերթական 14-րդ և ԵվրԱսՏԸ (ժՉՐԸջնհ) անդամ երկրների հարկային ծառայության ղեկավարների խորհրդի 23-րդ նիստերին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ալավերդյանի Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի 2008 թվականի զարգացման ֆոնդի ծախսային ուղղությունները» N 10 հավելվածի «Գործուղումներ և շրջագայության ծախսեր» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ա. Ալավերդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Մինսկ գործուղման արդյունքների մասին։

Արխիվ

2024

2023