3 Հունիսի 2008, 306 - Ն
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատաuխան և առանձին բնագավառներում քաղաքականության մշակման ու իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ տալու նպատակով`
1. Ստեղծել ֆինանսատնտեսական, սոցիալական, տարածքային զարգացման և բնապահպանական, պետաիրավական նախարարական կոմիտեներ:
2. Հաստատել`
1) նախարարական կոմիտեների աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) նախարարական կոմիտեների կազմերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ նախարարական կոմիտեներում ներկայացված հարցերի քննարկումներն իրականացվում են նիստերի միջոցով, որոնք տեղի են ունենում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ` ուրբաթ օրերին: Նախարարական կոմիտեների նիստերը տեղի են ունենում հետևյալ ժամերին`
1) տարածքային զարգացման և բնապահպանական` 9.00-10.00.
2) ֆինանսատնտեսական` 10.00-11.00.
3) սոցիալական` 11.00-12.00.
4) պետաիրավական` 12.00-13.00:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: