30 Մայիսի 2008, 299 - Ա
ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ բաժնի «ա» ենթակետը և համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 11-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին նշանակել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաuտանի Հանրապետության կառավարիչ:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանին նշանակել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաuտանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ):