30 Մայիսի 2008, 298 - Ա
Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին 2008 թվականի հունիսի 10-13-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Էներգետիկ խարտիայի ռազմավարության հարցերով հատուկ խմբի նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սիմոնյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։