Վարչապետի որոշումներ

30 Մայիսի 2008, 296 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՍՏԵՐԴԱՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-պետությունների հոլանդական խմբի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով 2008 թվականի հունիսի 4-8-ը Ամստերդամ (Նիդեռլանդների Թագավորություն) գործուղել պատվիրակություն հետևյալ կազմով`

Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական

Ս. Կարայան- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Տ. Կոստանյան- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական ծրագրավորման վարչության պետի տեղակալ

Վ. Գաբրիելյան- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Ա. Նախշիկյան- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վարչության պետ (համաձայնությամբ)

2. Ն. Երիցյանի, Ս. Կարայանի և Տ. Կոստանյանի Ամստերդամ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Ընդունել ի գիտություն, որ Ն. Երիցյանի և Ս. Կարայանի գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին, Վ. Ներսիսյանցի Ամստերդամ գործուղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին, իսկ Վ. Գաբրիելյանի և Ա. Նախշիկյանի Ամստերդամ գործուղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Երիցյանի, Վ. Ներսիսյանցի, Ս. Կարայանի, Տ. Կոստանյանի, Վ. Գաբրիելյանի և Ա. Նախշիկյանի Ամստերդամ մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Ամստերդամ գործուղման արդյունքների մասին: