Վարչապետի որոշումներ

25 Օգոստոսի 2004, 562 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումների, կիրառվող սակագների, ավիավառելիքի գնագոյացման, ինչպես նաև «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայաններից քաղաքացիական չվերթերի իրականացման առնչությամբ առաջացած մի շարք խնդիրների լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքի մասին:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր