Վարչապետի որոշումներ

30 Մայիսի 2008, 294 - Ա

Ն. ԲԱԼԱՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԲԻՇԿԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Ն. Բալայանին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանին 2008 թվականի հունիսի 4-8-ը գործուղել Բիշկեկ (Ղրղզստանի Հանրապետություն)` «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ակտիվացում» խորագրով համաժողովին և ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության հարցերով խորհրդի 21-րդ նիստին մասնակցելու համար:

2. Ն. Բալայանի և Ա. Մինասյանի` Բիշկեկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր