Վարչապետի որոշումներ

27 Մայիսի 2008, 288 - Ա

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանին 2008 թվականի հունիսի 9-12-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ պայքար» խորագրով ամփոփիչ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Վարդանյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կկատարվեն Եվրոպայի խորհրդի կողմից:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել

Ա. Վարդանյանի` Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը։

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։