Վարչապետի որոշումներ

27 Մայիսի 2008, 285 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 233-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 7-ի «Ա. Ասատրյանին, Ա. Մարտիրոսյանին, Ա. Ղազարյանին և Է. Թումասյանին Ժնև գործուղելու մասին» N 233-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «Ա. Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ք. Փիլոսյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.

2) որոշման 2-րդ և 3-րդ կետերում «Ա. Ղազարյանի» բառերը փոխարինել «Ք. Փիլոսյանի» բառերով։